Աշխատատեղի նկարագրություն
Միջազգային գործառնությունների վարչության Միջոցների ներգրավման և առևտրի ֆինանսավորման բաժնի Առևտրի խթանման ծրագրի պատասխանատու
Պարտականություններ
- Առևտրի խթանման գործիքների (ակրեդիտիվներ, միջզգային երաշխիքներ) կիրառմանը մասնակցություն
- Առևտրի խթանման ծրագրի շրջանակներում հաճախորդներին խորհրդատվության տրամադրում
- Միջազգային շուկաներից ներգրաված ռեսուրսների բազայի ստեղծում և վարում
- Նոր հաճախորդների ներգրավման աշխատանքներին մասնակցություն
- Բաժնի կողմից ներկայացվող հաշվետվությունների կազմում և այլն
Ներկայացվող պահանջներ
- Թիմում աշխատելու հմտություն
- Համագործակցելու և բանակցելու ունակություն
- Նախաձեռնողականություն
- Աշխատանքը հնարավորինս սեղմ ժամկետներում կատարելու ունակություն
- Լարված իրավիճակներում աշխատելու ունակություն
Պահանջվող կրթությունը
Պահանջվող աշխատանքային փորձը
Բանկային ոլորտում առնվազն մեկ տարվա աշխատանքային փորձ
Տեխնիկական հմտություններ
MS Excel, MS Word, MS Outlook, SWIFT ծրագրերի լավ իմացություն
Լեզուների իմացություն
Հայերենի և անգլերենի գերազանց իմացություն, ռուսերեն լեզվի լավ իմացություն
Անհրաժեշտ փաստաթղթեր
Մրցույթին դիմողները կարող են իրենց CV-ներն ուղարկել hrm@aeb.am էլեկտրոնային հասցեով՝
պարտադիր կցելով լուսանկար և վերնագիր դաշտում լրացնելով դիմողի անուն, ազգանունն ու թափուր աշխատատեղի անվանումը: Կտեղեկացվեն միայն հարցազրույցի համար ընտրվածները:
Հեռախոս՝ 010-510-910 (Ներքին` 9605, 9661 /Անձնակազմի կառավարման և ուսումնական ծրագրերի բաժին/)
Դիմել հիմա
Թարմացվել է` 31/07/2025 13:47