Աշխատատեղի նկարագրություն
«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ն փնտրում է մասնագիտական բարձր որակավորում ունեցող և պատասխանատու ՏՏ աուդիտորի՝ Ներքին աուդիտի վարչության թիմին միանալու համար: Որպես աուդիտոր, աշխատակցին հնարավորություն կընձեռվի ներքին աուդիտի միջազգային հայեցակարգի պարտադիր տարրերին համահունչ գլխավորել վարչության կողմից գործառնական, ՏՏ և ՏԱ, ինչպես նաև խարդախության ռիսկերի և գործարար անընդհատության գծով իրականացվող հանձնառությունների (ստուգումների) պլանավորման, կատարման և ամփոփման գործընթացը:
Պարտականություններ
- Բանկի կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումներում ռիսկերի վրա հիմնված ՏՏ և ՏԱ ռիսկերի զսպմանն ուղղված հանձնառությունների (ստուգումների) նախապատրաստում և իրականացում, մասնավորապես ռիսկերի բացահայտում, գնահատում և դրանց նվազեցմանն ուղղված գործընթացների օժանդակում,
- Ներքին աուդիտի վարչությանը վերաբերող ներքին կանոնակարգերով սահմանված գործառույթների իրականացմանն ուղղված աշխատանքների կատարում,
- Ներքին հսկողության նվազագույն պահանջների կատարման նկատմամբ վերահսկողություն,
- Բանկի ՏՏ և ՏԱ ներհատուկ ռիսկերի վերաբերյալ պարբերական վերլուծությունների իրականացում,
- Վարչության պետի կողմից այլ հանձնարարությունների պատշաճ կատարում,
- Անհրաժեշտության դեպքում գործուղումներ դեպի մարզային մասնաճյուղեր:
Ներկայացվող պահանջներ
- Ներքին աուդիտի մասնագիտական գործունեության միջազգային ստանդարտների, ՀՀ օրենսդրության, ինչպես նաև ՀՀ բանկերի գործունեությունը կարգավորող կանոնակարգեր իմացություն,
- ISO 27001 ստանդարտի իմացություն և գործնական հմտություն,
- Վերլուծական մտածելակերպ (ռիսկերի բացահայտում, գնահատում, ռիսկերի նվազեցմանն ուղղված միջոցառումների առաջարկում),
- Համակարգչային հմտություններ (Microsoft Office ծրագրային փաթեթի տիրապետում),
- ՏԱ ծրագրային համակարգերի իմացություն,
- Պարկեշտություն, օրինապահություն, հաղորդակցման հմտություն և թիմում աշխատելու ունակություն,
- Խրախուսվում է նաև CISA, CISM, CGEIT կամ CRISC որակավորման առկայությունը:
Պահանջվող կրթությունը
Բարձրագույն մասնագիտական կրթություն՝ ՏՏ և ՏԱ ռիսկերի կառավարման կամ այլ հարակից ոլորտներում
Պահանջվող աշխատանքային փորձը
Առնվազն 3-5 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ ֆինանսական համակարգում
Տեխնիկական հմտություններ
Լեզուների իմացություն
Հայերեն և անգլերեն լեզուների գերազանց, ռուսերեն լեզվի լավ իմացություն
Անհրաժեշտ փաստաթղթեր
Մրցույթին դիմողները կարող են իրենց CV-ներն ուղարկել hrm@aeb.am էլեկտրոնային հասցեով՝
պարտադիր կցելով լուսանկար և վերնագիր դաշտում լրացնելով դիմողի անուն, ազգանունն ու թափուր աշխատատեղի անվանումը: Կտեղեկացվեն միայն հարցազրույցի համար ընտրվածները:
Հեռախոս՝ 010-510-910 (Ներքին` 9605, 9661 /Անձնակազմի կառավարման և ուսումնական ծրագրերի բաժին/)
Դիմել հիմա
Թարմացվել է` 31/07/2025 13:47