Տեղեկատվական անվտանգության բաժնի մասնագետ

Վերջնաժամկետ` 29.08.2025

Դիմել հիմա

Աշխատատեղի նկարագրություն

Տեղեկատվական անվտանգության բաժնի մասնագետ

Պարտականություններ

  •        Մասնակցել տեղեկատվական անվտանգության շրջանակներում բիզնես գործընթացների շարունակական անխափան աշխատանքի ապահովմանն ուղղված գործընթացներին
  •     Մասնակցել տեղեկատվական ենթակառուցվածքի աուդիտին՝ տեղեկատվական անվտանգության պահանջներին համապատասխանության համար
  •         Աշխատակիցների ծրագրային իրավասությունների հաստատում
  •         Մշակել/թարմացնել տեղեկատվական անվտանգության փաստաթղթերը
  •     Իրավասությունների փաթեթների մատրիցայի վերանայում և ներդնում
  •         Կատարել տեղեկատվական անվտանգության շրջանակներում ղեկավարի կողմից այլ հանձնարարականներ
  •         Օգտագործողների ցանկի վարում, լիազորությունների տրամադրման գործընթացի, դասակարգման, արդիականության ապահովման վերահսկում

Ներկայացվող պահանջներ

  •      Ցանցային անվտանգության հիմունքների իմացություն
  •      ՏՏ և Տեղեկատվական անվտանգության գծով ՀՀ օրենսդրական, ԿԲ նորմատիվ իրավական ակտերի և միջազգային ստանդարտների լավ իմացություն
  •           Ոլորտային հիմնական սկզբունքների և մեթոդների, իմացություն
  •          Տարբեր իրավիճակներում արագ կողմնորոշվելու և օպտիմալ լուծումներ  առաջարկելու ունակություն
  •     Հաղորդակցության գրավոր և բանավոր  հմտություններ
  •     Ժամանակի պլանավորման և վերջնաժամկետների պահպանման  հմտություններ
  •     Սթրեսային իրավիճակներում աշխատելու  ունակություն
  •     Թիմում աշխատելու կարողություն
  •        Պատասխանատվություն, ազնվություն

Պահանջվող կրթությունը

Բարձրագույն կրթություն

Պահանջվող աշխատանքային փորձը

Նվազագույնը 2 տարվա աշխատանքային փորձ Տեղեկատվական անվտանգության և/կամ Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում

Տեխնիկական հմտություններ

Windows, Office 365, Active Directory և տեղեկատվական անվտանգության ապահովման այլ համակարգերի իմացություն

Լեզուների իմացություն

Հայերենի և ռուսերենի գերազանց իմացություն, անգլերեն լեզվի լավ իմացություն

Անհրաժեշտ փաստաթղթեր

Մրցույթին դիմողները կարող են իրենց CV-ներն ուղարկել hrm@aeb.am էլեկտրոնային հասցեով՝ պարտադիր կցելով լուսանկար և վերնագիր դաշտում լրացնելով դիմողի անուն, ազգանունն ու թափուր աշխատատեղի անվանումը: Կտեղեկացվեն միայն հարցազրույցի համար ընտրվածները:
Հեռախոս՝ 010-510-910 (Ներքին` 9605, 9661 /Անձնակազմի կառավարման և ուսումնական ծրագրերի բաժին/)

Դիմել հիմա
Թարմացվել է` 31/07/2025 13:47