86 86
ENG

Առա՛ջ դեպի անհպում գնումներ Apple Pay-ով

Արագ . ապահով . անհպում

Առավելություններ

Անհպումը ՀԵՇՏ Է

Կատարե՛ք անհպում վճարումներ հաշված վայրկյանների ընթացքում՝ օգտվելով Apple Pay վճարային համակարգից

Անհպումը ԱՊԱՀՈՎ Է

Apple Pay – ով անհպում վճարումներ կատարելիս կիրառվում է բանկային քարտի վիրտուալ համարը, իսկ  իրական համարը չի պահպանվում Apple սարքավորման մեջ

Ինչպե՞ս միանալ

Apple wallet հավելվածի միջոցով

Անհրաժեշտ է մուտք գործել հավելված ձեր iPhone–ով, սեղմել վերին աջ անկյունում առկա «+» նշանը և հետևել հրահանգներին

 

Ինչպե՞ս կատարել վճարումներ

Face ID

Երկու անգամ սեղմեք iPhone–ի կողային կոճակը, անցեք նույնականացում Face ID-ի միջոցով և մոտեցրեք ձեր iphone-ը անհպում վճարում ընդունող սարքավորմանը

Touch ID

Մոտեցրե՛ք ձեր iPhone-ը անհպում վճարում ընդունող սարքավորմանը` պահելով մատը Touch ID սեղմակի վրա

Apple Watch

Apple Watch-ով վճարման համար հարկավոր է երկու անգամ սեղմել կողային կոճակը, այնուհետև մոտեցնել  Apple Watch-ը POS տերմինալին

Ի՞նչ է Apple Pay -ը​ ​
Punct   Apple Pay-ը խանութ-սրահներում, հավելվածներում և օնլայն հարթակներում գնումների դիմաց վճարելու հարմարավետ և ապահով միջոց է, որը հնարավորություն է տալիս կատարել վճարումներ` առանց բանկային քարտի և / կամ կանխիկի կիրառության: Հասանելի է iPhone, iPad, Apple Watсh և Mac սարքավորումների համար: Գործարքների ժամանակ ձեր քարտի տվյալները հուսալիորեն պաշտպանված են, քանի որ տվյալները չեն պահպանվում սարքավորման մեջ և չեն փոխանցվում: 
 
  Ո՞ր սարքավերումների համար է հասանելի ծառայությունը 
Punct iPhone - սկսած iPhone 6-ից 
Punct iPad -  Face ID և / կամ Touch ID հնարավորություններով օժտված iPad Pro, iPad Air, iPad և iPad mini 
Punct Apple Watch - սկսած Apple Watch Series 1-ից 
Punct iMac - Touch ID-ով օժտված Mac համակարգիչներ 
Ի՞նչ է անհրաժեշտ ակտիվացման համար 
Punct Face ID և / կամ Touch ID հնարավորություններով օժտված Apple սարքավորում ( iPhone, iPad, Apple Watch, iMac):
Punct Visa բանկային քարտ
Punct Հասանելիություն համացանցին
Punct Apple ID, որի միջոցով կատարված է նույնականացում iCloud* համակարգում
*iCloud-ը  Apple  ընկերության կողմից ստեղծված ինտերնետ ծառայություն է: iCloud-ում նույնականացում անցնելու համար անհրաժեշտ է մուտք գործել Apple սարքավորման կարգավորումներ բաժին և մուտքագրել ձեր Apple ID-ն:
ՀայԷկոնոմբանկի ո՞ր քարտատեսակների համար է հասանելի Apple Pay -ը​ 
Punct Apple Pay-ը հասանելի է ՀայԷկոնոմբանկի կողմից տրամադրվող Visa վճարային համակարգերի դեբետային և կրեդիտային քարտերի համար: 
Ինչպե՞ս ակտիվացնել Apple Pay –ը iPhone –ում
Punct Apple Pay -ն ակտիվացնելու համար ավելացրեք ՀայԷկոնոմբանկի ձեր Visa բանկային քարտը iPhone–ում առկա Wallet հավելվածում:  
 Ինչպե՞ս կցել քարտ անմիջապես Wallet հավելվածում 
Punct Համոզվե՛ք, որ ձեր քարտի համար ակտիվացված է <<քարտային ծանուցումներ>>  ծառայությունը
Punct Բացե՛ք Wallet հավելվածը
Punct Սեզմե՛ք վերին աջ անկյունում գտնվող նշանի վրա
Punct Սկանավորե՛ք ձեր քարտը և մուտքագրե՛ք անհրաժեշտ տեղեկատվությունը՝ հետևելով հրահանգներին:
 Ի՞նչ սակագներ են գործում Apple Pay –ի համար 
Punct Apple Pay ծառայությունը անվճար է  
 Որտե՞ղ կարելի է վճարում կատարել Apple Pay –ով​ 
Punct Apple Pay -ով կարելի է կատարել վճարումներ բոլոր այն վաճառակետերում, որտեղ առկա են անհպում վճարման սարքավորումներ, ինչպես նաև այն բջջային հավելվածներում և օնլայն խանութներում, որտեղ  Apple Pay-ը հանդիսանում է վճարման միջոց կամ առկա է «Buy with Apple Pay» կոճակը: 
Ինչպե՞ս կատարել վճարում խանութ-սրահում iPhone-ի միջոցով​ 
Punct Face ID 
Վճարում կատարելու համար երկու անգամ սեղմե՛ք iPhone–ի կողային կոճակը, անցե՛ք նույնականացում Face ID-ի միջոցով և մոտեցրե՛ք ձեր iphone-ը անհպում վճարում ընդունող սարքավորմանը: Սարքավորումը կտեղեկացնի գործարքի հաջող ավարտի մասին:
Punct Touch ID
Վճարում կատարելու համար մոտեցրե՛ք ձեր iPhone-ը անհպում վճարում ընդունող սարքավորմանը` պահելով մատը Touch ID սեղմակի վրա: Սարքավորումը կտեղեկացնի գործարքի հաջող ավարտի մասին:
Ինչպե՞ս կատարել վճարում բջջային հավելվածներում և համացանցում​
Punct Գնումների հաստատման ընթացքում՝ որպես վճարման միջոց, ընտրե՛ք Apple Pay-ը , այնուհետև սեղմե՛ք iPhone–ի կողային կոճակը, անցե՛ք նույնականացում Face ID-ի միջոցով կամ պահե՛ք մատը Touch ID սեղմակի վրա: 
 Անհրաժե՞շտ է արդյոք հասանելիություն՝ համացանցին Apple Pay-ով վճարումներ կատարելու համար 
PunctՈչ՛, Apple Pay-ով վճարումներ կատարելու համար համացանցին հասանելիություն անհրաժեշտ չէ. Apple Pay ծառայությունը աշխատում է NFC տեխնոլոգիայով: