Աշխատատեղի նկարագրություն
Հաճախորդների աջակցման կենտրոնի պատասխանատու հերթապահ-օպերատոր /գիշերային/
Պարտականություններ
- Հաճախորդների զանգերի սպասարկում
- Բանկի կայքի միջոցով հետադարձ զանգի դիմումների ընդունում, սպասարկում, Բանկի կայքին, ֆեյսբուքյան և ինստագրամյան էջերին ուղղված նամակների պատասխանում
- Հաճախորդներին Բանկի կողմից առաջարկվող ծառայությունների և պրոդուկտների վերաբերյալ տեղեկատվության տրամադրում, վաճառքի իրականացում
- Հաճախորդների սպասարկման և ծառայությունների մատուցման բարելավմանն ուղղված առաջարկությունների հավաքագրում և ներկայացում բաժնի պետին
- <<SmartVista>> համակարգի <<Fraud-մոնիտորինգ>> ենթահամակարգի կողմից գեներացված կասկածելի գործառնությունների դիտարկում
- Բաժնի այլ աշխատանքներին մասնակցություն
Ներկայացվող պահանջներ
- Օրինապահություն և հուսալիություն
- Պարտաճանաչություն
- Հաղորդակցվելու կարողություն
- Սպասարկման հմտություն
- Աշխատանքի անհրաժեշտ քանակ ապահովելու կարողություն
- Վերլուծելու և առողջ դատելու ունակություն
- Թիմում աշխատելու հմտություն
- Համագործակցելու և բանակցելու ունակություն
- Նախաձեռնողականություն և վճռականություն
- Աշխատանքային խնդիրները լուծելու ունակություն
- Ճկունություն
- Լարված իրավիճակներում աշխատելու ունակություն
Պահանջվող կրթությունը
Պահանջվող աշխատանքային փորձը
Աշխատանքային փորձը բանկային ոլորտում կդիտվի որպես առավելություն
Տեխնիկական հմտություններ
MS Office ծրագրերի լավ իմացություն
Լեզուների իմացություն
Հայերեն՝ գերազանց, անգլերենի և ռուսերենի լավ իմացություն
Անհրաժեշտ փաստաթղթեր
Մրցույթին դիմողները կարող են իրենց CV-ներն ուղարկել hrm@aeb.am էլեկտրոնային հասցեով՝
պարտադիր կցելով լուսանկար և վերնագիր դաշտում լրացնելով դիմողի անուն, ազգանունն ու թափուր աշխատատեղի անվանումը: Կտեղեկացվեն միայն հարցազրույցի համար ընտրվածները:
Հեռախոս՝ 010-510-910 (Ներքին` 9605, 9661 /Անձնակազմի կառավարման և ուսումնական ծրագրերի բաժին/)
Դիմել հիմա
Թարմացվել է` 22/08/2025 07:44